Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ մի վարչական շրջանի ղեկավար իր կաբինետում նստած չտեսնեմ». Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է քաղաքային կառավարման համակարգում աշխատանքների որակի բարձրացման և վերահսկողության խստացման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ քաղաքում իրականացվող աշխատանքները…


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է քաղաքային կառավարման համակարգում աշխատանքների որակի բարձրացման և վերահսկողության խստացման անհրաժեշտության մասին։



Նրա խոսքով՝ քաղաքում իրականացվող աշխատանքները հաճախ չեն համապատասխանում պահանջվող որակին, ինչի պատճառով անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը և պատասխանատվությունը։


«Տեսնեմ վարչարարական տեռոր։ Ագահությունը պիտի պատժվի, ես ուզում եմ տեսնեմ վարչարարական տեռոր։ Պետք ա բողոքներ, լաց, սպանեք դրանց»,– ասել է Ավինյանը։



Նա ընդգծել է, որ կառավարման համակարգում առկա խնդիրները պետք է վերանան, իսկ անփութությունը՝ բացառվի։



Քաղաքապետը անդրադարձել է նաև Ավետիսյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին՝ նշելով, որ դրանք լիարժեք որակ չեն ապահովում։



«Ով չարեց վարչարարությունը՝ գործից հանում ենք»,– հավելել է նա՝ շեշտելով նաև, որ «ոչ մի վարչական շրջանի ղեկավար իր կաբինետում նստած չտեսնեմ»։

Նմանատիպ հոդվածներ

Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ

Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250