Ռուսաստանը կտրուկ խստացնում է միգրանտների համար գործող կանոնները
Ռուսաստանում կընդլայնեն միգրանտների արտաքսման հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ստացված փոփոխությունների արդյունքում ավելի քան երկու անգամ կավելանա այն հոդվածների քանակը, որոնցով նախատեսվում է օտարերկրացիների արտաքսում։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ հաշվի առնելով ստացված փոփոխությունները՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների քանակը, որոնք որպես պատժամիջոց նախատեսում են միգրանտների արտաքսում, կհասնի 45-ի։ Նա նշել է, որ այդ թիվը կաճի ավելի քան երկու անգամ։
Պետդումայի խոսնակի փոխանցմամբ՝ իրավախախտումների համալրվող ցանկում, ի թիվս այլոց, կներառվեն.
- Խտրականությունը, որը դրսևորվում է մարդու իրավունքների, ազատությունների, ինչպես նաև օրինական շահերի խախտմամբ՝ կախված անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, ազգային պատկանելությունից, լեզվից, տարիքից, կրոնական վերաբերմունքից և այլ հանգամանքներից։
- Ռուսական սահմանի պահպանության գծով պարտականությունների կատարման շրջանակում զինվորականի օրինական կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...