ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության հիմնական պայքարը պետք է տեղափոխվի փողոց. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ընդդիմության համար անհրաժեշտ է համատեղել խորհրդարանական մանդատներն ու փողոցային պայքարը, սակայն հիմնական հարթակը պետք է լինի փողոցը։
Նրա խոսքով՝ առանց փողոցային ակտիվ պայքարի Ազգային ժողովում ընդդիմությանը սպասվում են լուրջ ճնշումներ։
«Եթե նախորդ խորհրդարանում տեսնում էինք ծեծկռտուքներ և միջադեպեր, ապա այս անգամ կարող է լինել բացահայտ անօրինականություն։ Երևանի ավագանու վերջին նիստը պատահականություն չէր, այլ այն բանի նախադեպը, թե ինչ կարող է սպասվել ընդդիմությանը խորհրդարանում»,- ասել է Սուրենյանցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ընդդիմությունը պետք է հնարավորինս արագ ձևավորի ոչ թե պարզապես քաղաքական կոնսոլիդացիա, այլ «քաղաքական դիմադրության համակարգ»։
«Իշխանությունը պետք է հասկանա, որ ռեպրեսիաների ճանապարհով գնալը ծանր գին է ունենալու»,- նշել է նա։
Սուրենյանցի խոսքով՝ այս փուլում երկրորդական է՝ ընդդիմությունը կվերցնի՞ պատգամավորական մանդատները, թե՞ ոչ, քանի որ վճռորոշը փողոցային պայքարի կազմակերպումն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշե...