ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ի խիստ նախազգուշացումը ոչ սթափ վարորդներին. սա հնարավորություն է
Auroranews.am-ի հարցին, թե արդյոք ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկված անձինք կարող են օգտվել առանց քննության վարելու իրավունքի վերականգնման հնարավորությունից․ ՆԳՆ-ից պարզաբանել են Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը և ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
«Մենք սկզբից ևեթ «համաներում» բառը չենք օգտագործել։ Եթե կան մարդիկ, որոնք կրկին պատրաստվում են կատարել այն նույն իրավախախտումը, որի համար զրկվել են վարելու իրավունքից, ապա վստահեցնում եմ՝ նրանց տրամադրվող 6 տուգանային միավորը շատ արագ կսպառվի, նույնիսկ՝ երկու օրվա ընթացքում։
Այս նախաձեռնությունը հնարավորություն է այն քաղաքացիների համար, ովքեր պատրաստ են փոխել իրենց վարքագիծը, ընդունել պետության առաջարկած հնարավորությունը, դրսևորել պատասխանատու վարորդի վարքագիծ և միայն դրանից հետո անցնել լիարժեք՝ 13 տուգանային միավորի համակարգին։
Իսկ նրանք, ովքեր չեն օգտվի այս հնարավորությունից պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, վստահ եմ, շատ արագ կսպառեն իրենց տրամադրված 6 տուգանային միավորը»,- նշել է Չիլինգարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...