ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուզարկություններ են իրականացվում նաև «Արարատցեմենտ»-ի գործարանում
Քննչական կոմիտեի վարույթների շրջանակում համաժամանակյա խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում:
Խուզարկություններ են իրականացվում նաև «Արարատցեմենտ» կոմբինատում:
Տեղեկությունների համաձայն՝ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներին իրավապահները հրահանգել են լքել տարածքը առանց պատճառաբանության։ Multi Wellness կենտրոնը փակ է, հաճախորդները գտնվում են դրսում, իսկ «Փարավոն» համալիրից մարդկանց տեղափոխել են ավտոբուսներով, համալիրի մուտքը փակ է, ներսում՝ իրավապահներ։
Բացի այդ, հաղորդվում է, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնից առգրավվել են համակարգիչներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվել նաև Գագիկ Ծառուկյանի տանը։ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ լայնածավալ գործողություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը նշել էր, որ Ծառուկյանի տունը շրջապատված է, տարածքում կան զինված ուժեր, իսկ վերևում՝ դրոններ։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ հավելելով, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դատախազությունը միջնորդել էր ԿԸՀ-ին՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որը դեռ չէր քննարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...