«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե
«Արմատ մեդիայի» լրագրողներին այս պահին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով «Արմատ մեդիայի» լրագրողներին։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին իրավապահները առգրավել էին «Արմատ մեդիայի» համակարգիչները։ Գործակալության գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը հայտնել էր, որ դրանք մոնտաժային համակարգիչներ են, և այդ քայլը սահմանափակում է իրենց աշխատանքը՝ ուղիղ եթերներ և տաղավարային հաղորդումներ պատրաստելու հնարավորությամբ։
Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի սեփականատերը «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանն է, որը ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվել էր՝ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքով։ Խուզարկությունները իրականացվել էին հենց այդ գործի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:ՆԻԿ.jpg 161.31 KBԹեհրանի «Մեհրաբադ» միջազգայ...