Իրավապահները գործողություններ են իրականացնում, բայց մեզ չեն հայտնել՝ ինչու. «Մուլտի տաբակի» տնօրեն
Ընկերության գլխավոր տնօրեն Ջուլիետա Մարգարյանը հայտնել է, որ առավոտյան աշխատանքի գալուց հետո տեղեկացել է, որ իրավապահները գործողություններ են իրականացնում կազմակերպության տարածքում, սակայն մինչ այս պահը իրենց որևէ պաշտոնական տեղեկություն չի տրամադրվել։
Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 07:00-ից մի խումբ անձինք եկել են ընկերություն, սակայն չեն ներկայացրել, թե որ գերատեսչությունից են և ինչ նպատակով են գտնվում տարածքում։ Պահակային ծառայության բոլոր աշխատակիցներին դուրս են հրավիրել, իսկ ներսում մի քանի անձ շարունակում են գործողություններ իրականացնել։
«Մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում։ Չեն ներկայացել, չեն հայտնել, թե որ ծառայությունից են, ինչ գործողություններ են կատարում և ինչու»,- ասել է նա։
Մարգարյանի խոսքով՝ կազմակերպությունն արդեն շուրջ երեք ամիս չի գործում, իսկ աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում։ Նա նաև նշել է, որ վերջերս ընկերությունում իրականացվել են բյուջետային ստուգումներ և վերստուգումներ, որոնց ընթացքում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվել են։
Գլխավոր տնօրենը հավելել է, որ նույնիսկ ինքը չի կարողացել մուտք գործել տարածք։
«Ես գլխավոր տնօրենն եմ, սակայն մեզ ներս չեն թողել։ Դուռը թակեցինք, բայց ոչ ոք չբացեց և մեզ չիրազեկեց, թե ովքեր են ներսում և ինչ գործողություններ են իրականացվում»,- նշել է Մարգարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...