Խուզարկությունների հետևանքով Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատանքը կաթվածահար է եղել. Իվետա Տոնոյան
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում իրականացվող խուզարկությունների հետևանքով հազարավոր աշխատակիցներ չեն կարողանում բնականոն աշխատել։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է «Արարատ Ցեմենտ»-ին, Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու կոմբինատին, «Օլիմպավան»-ին, «Մուլտի Ուելնես» համալիրին, «Մուլտի Ռեստ» և «Մուլտի Գրանդ» հյուրանոցներին, ինչպես նաև այլ ընկերությունների, որոնց գործունեությունը, ըստ Տոնոյանի, այս պահին պարալիզացված է։
Տոնոյանը նաև նշել է, որ «Օլիմպավան»-ից դուրս են բերվել Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի օտարերկրյա մարզիկներ։
«Սա միջազգային սկանդալ է։ Բնականաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեն և համապատասխան մարզական ֆեդերացիաները ուշադրություն են դարձնելու այս հանգամանքին։ Երկրի միջազգային հեղինակության հետ նման ձևով խաղալն արդեն դարձել է իշխանությունների օրակարգը»,- ասել է նա։
ԲՀԿ խոսնակի գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական և տնտեսական ճնշում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
«Սա քաղաքական և տնտեսական տեռորի հերթական դրսևորումներից մեկն է։ Մեզ համար այս ամենը սպասելի էր։ Մնացածի մասին կխոսենք, երբ պարզ դառնա, թե ինչ հոդվածներով և ինչ գործերով են հարուցվել վարույթները»,- հայտարարել է Տոնոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշե...