
ԱՄՆ ռազմաբազան բերվել է բարձր մարտական պատրաստականության

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քասրակ քաղաքում տեղակայված ամերիկյան խոշոր ռազմաբազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել Իրանի և նրա կողմից վերահսկվող ռազմական խմբավորումների կողմից հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Syria TV-ն։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բազայում տագնապ է հայտարարվել, ամերիկացի զինվորականները պատրաստել են ՀՕՊ միջոցները՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար։
Սիրիական անվտանգության ծառայության աղբյուրը հեռուստաընկերությանը հայտնել է, որ Հասաքե նահանգի հյուսիսարևելյան մասում մնացած ամերիկյան ուժերի մեծ մասը կենտրոնացած է Քասրակում։
Ավելի վաղ իրանական «Մեհր» գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան այս ռազմական օբյեկտը օրվա առաջին կեսին ականանետներով հրետակոծվել է։ Մի քանի ամերիկյան ուղղաթիռներ օդ են բարձրացել, և ամերիկյան զորքերը մաքրել են բազայի հարակից տարածքները։