
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Հայաստանի նման պահվածքը

Բաքուն խստորեն դատապարտում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
«Այդ փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է»,- նշել է Հաջիզադեն։
«Ադրբեջանցիների վերադարձի իրավունքին ԻՀԿ աջակցությունը «տարածքային պահանջ» չէ, ինչպես դա անհիմն է ներկայացնում Հայաստանը, այլ արդարության և նրանց իրավունքների վերահաստատման կոչ»,-նշված է հայտարարության մեջ: