Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանը խստորեն դատապարտում Է Սիրիային՝ Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ։ Այս մասին հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կողմից և տարածվել «X» սոցիալական ցանցում:


«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Մար Սուրբ Եղիա եկեղեցու վրա կատարված սարսափելի ահաբեկչական հարձակումը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և այս անարդարացի բռնության ակտից տուժած բոլոր անձանց: Մենք համերաշխություն ենք հայտնում Սիրիայի կառավարությանը և ժողովրդին և կոչ ենք անում միասնության ծայրահեղականության դեմ պայքարում», - ասվում է հրատարակության մեջ:


Հավելենք՝  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի եկեղեցում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ, տասնյակներ վիրավորվել են։