Իրանը արտակարգ նիստ է պահանջում․ մեղավորը պատասխանատվության կենթարկվի
Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կազմում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում»։
«Հաշվի առնելով բարբարոսական և հանցավոր գործողությունների միջազգային խաղաղության և անվտանգության վրա թողած ծանր և հեռահար հետևանքները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ խնդրում է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ անհապաղ քննարկելու ագրեսիայի այս կոպիտ և անօրինական ակտը», - գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։
Բացի այդ, Իրանի մշտական առաքելության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ «վերոնշյալ գործողությունները ամենավճռականորեն դատապարտելու և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար, որպեսզի նման աղաղակող հանցագործությունների մեղավորը պատասխանատվության ենթարկվի և անպատիժ չմնա»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...