Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ
«Իհարկե, ցավալի է, բայց Հայաստանը, այնուամենայնիվ, ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ, ԵԱՏՄ-ին անդամակցությունն ամեն տարի վստահորեն մի քանի տոկոս է ավելացնում Հայաստանի տնտեսության աճին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։
Նրա խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեծ դիվիդենտներ է ստանում ազգային տնտեսության համար։
Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի հարաբերություններում լարվածություն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ գնահատականներից հետո։ Ավելի ուշ Փաշինյանն ասել է, որ Բելառուսի ղեկավարը փաստացի խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, և արգելել է պաշտոնյաներին մեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։ Երևանը հետ է կանչել նաև իր դեսպանին։
Նմանատիպ հոդվածներ
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...