Քաղաքականություն

Ես, փաստորեն, առաջին պաշտոնապես շնորհավորված հայրն եմ. Սիմոնյան

Mariam Z.

ԱԺ նստաշրջանի մեկնարկին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ այսօր Հայրերի օրն է ու ասաց․ «Այսօր առաջին անգամ ՀՀ-ում պաշտոնապես նշում ենք Հայրերի օրը։ Սա ևս մեկ առիթ է ամեն տարի հունիսի 17-ին կարևորելու նրանց դերը, խրախուսելու մասնակցային, ներգրավված հայրությունը»։


Դիմելով Ալեն Սիմոնյանին՝ Զարուհի Բաթոյանն ասաց․ «Շնորհավորում եմ ի դեմս Ձեզ՝ բոլոր հայրերին և այս դահլիճում նստած բոլոր հայրերին, որ բոլոր նրանց, ովքեր զգացել են այդ բերկրանքը»։ Ալեն Սիմոնյանն էլ ծիծաղով հայտարարեց․ «Ես, փաստորեն, առաջին պաշտոնապես շնորհավորված հայրն եմ այս պահի դրությամբ»։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250