Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի մասին էր։
«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից ու իրենց ձևերով ինչ-որ բան անել։ Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասի»,- հայտնել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող։
«Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնել է` ինչու է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատել
Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նո...
«Մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է. Փաշինյան
Փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ, իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը՝ նվի...
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Գարեգին Բ-ին
Այս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությո...