Վրաստանը գազան է, որից վախենում է Բրյուսելը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանն անվանել է գազան, որից վախենում է Բրյուսելը: Այս մասին հայտնել է «Новости Грузия»-ն։


«Յոթ տոկոս տնտեսական աճ։ Դա զարմանալի նվաճում է: Միաժամանակ, ձեր բյուջեի դեֆիցիտը նվազում է, ազգային պարտքը նվազում է... Մեզ համար մեծ պատիվ է հանդիպել նման արդյունքների հասած վարչապետի հետ», -ասել է Օրբանը։


Նա նշել է, որ շատ կարևոր է խոսել Վրաստանի հաջողությունների մասին, քանի որ դրանք իսկապես նշանակալի առաջընթացի քայլեր են։


«Վստահ եմ, որ դրան հասնելը հեշտ չէր։ Մենք՝ հունգարացիներս, կհպարտանայինք նման արդյունքներով:


2022 թվականին, երբ համաշխարհային լիբերալները փորձում էին անկայունացնել իրավիճակը՝ թե՛ այստեղ, թե՛ այնտեղ՝ մեր երկրներին խանգարելու պահպանել իրենց ներկայիս կառավարությունները… Պատկերացրեք, թե ինչ կլիներ այդ ժամանակ։ Բայց նույնիսկ այսօր մենք դեռ պետք է պայքարենք։ Որովհետև նրանց համար Վրաստանի կառավարությունը գազան է, որին Բրյուսելը վախենում է բախվել։ Հենց Վրաստանն էր առաջինը, որ որոշեց դիմադրել։ Եվ այդ զգացողությունը մեզ հոգեհարազատ է։ Մենք նույնպես ձգտում ենք նմանատիպ տնտեսական աճի, և հավատում ենք, որ անպայման կգա այն ժամանակը, երբ դրան կհասնենք։


Հունգարիան վճռականորեն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև Եվրամիության շրջանակում։ Մենք միշտ մեզ համարել ենք ձեր դաշնակիցներն ու պաշտպանները, և շարունակում ենք պաշտպանել Վրաստանի շահերը նրա անկախության և ինքնիշխանության համար մղվող բոլոր մարտերում, նույնիսկ երբ Բրյուսելը առարկում է դրան։ Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ անել ամեն ինչ՝ Վրաստանին աջակցելու Եվրամիությանը անդամակցելու նրա հաստատուն ճանապարհին», - հայտարարել է Օրբանը։