Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել՝ ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Այն կտևի ժամը 20:00-ից մինչև 06:00-ը և կտևի մի քանի օր։ Նա ասել է, որ քաղաքը զգալի վնաս է կրել, սակայն պարետային ժամը վերաբերում է միայն մեկ քառակուսի մղոն տարածքին։ Նրա խոսքով՝ այդ տարածքի բնակիչները և հավատարմագրված լրատվամիջոցները չեն տուժի։
Լոս Անջելեսի ոստիկանության պետը նշել է, որ պարետային ժամը անհրաժեշտ է «կյանքեր փրկելու և սեփականությունը պաշտպանելու համար» օրեր տևած անկարգություններից հետո։ Նա նաև ասել է, որ շաբաթ օրը ձերբակալվել է 27 մարդ, կիրակի՝ 40, երկուշաբթի՝ 114 և երեքշաբթի՝ 197։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Նշենք, որ Լոս Անջելեսում ցուցարարները բողոքում են ապօրինի միգրանտների արտաքսման դեմ։