Լարված բախումներ՝ Լոս Անջելեսում․ նոր կադրեր են հրապարակվել
Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումներին` հայտարարելով, որ «նախկինում մեծագույն ամերիկյան քաղաքը» գրավվել է ապօրինի միգրանտների կողմից:
«Հիմա բռնի, ապստամբ ամբոխները հարձակվում են մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով խոչընդոտել արտաքսման գործողություններին, սակայն այս ապօրինի խռովությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունը», - գրել է ԱՄՆ նախագահը:
Նա հայտարարել է, որ հանձնարարել է ներքին անվտանգության և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու և խռովություններին վերջ դնելու համար»:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և ավելի է վատթարացնում այն» Լոս Անջելեսում, որտեղ օրեր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում միգրանտների զանգվածային արտաքսման դեմ:
Նահանգապետը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «հետ քաշվել»: Նյուսոմը նշել է, որ իրավախախտները կձերբակալվեն, և տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների և օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ Լոս Անջելեսում ապօրինի միգրանտների արտաքսման դեմ բողոքող ցուցարարների հետ բախումների պատճառով կտեղակայվի 2000 գվարդիական:
Նմանատիպ հոդվածներ
Ազգային գվարդիայի զորքերը ժամանել են Լոս Անջելես
Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Խռովությունները ճնշ...
Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշ...
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից կան վիրավորներ
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումներից վիրավորվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ առնվազն 35 կին և երեխա։ Այս մասին հայտնել է...
Անկարգություններ՝ Փարիզում․ հրդեհվել են մեքենաներ, վնասվել՝ խանութներ և ռեստորաններ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայում անկարգություններ է առաջացրել Փարիզում: Չեմպիոնական տոնակատարությունների...