Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից.
«Քայլ 1
Պարզել՝ արդյոք կարող եք օգտվել փոխհատուցումից
Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, ներկայացնում եք եկամուտների տարեկան հայտարարագիր, եկամտային հարկ վճարող եք և հաշվետու տարվա ընթացքում Ձեր և/կամ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարել եք առողջապահական և/կամ կրթական ուղղություններով սոցիալական ծախսեր։
Քայլ 2
Պարզել՝ արդյոք Ձեր կատարած վճարումները փոխհատուցվո՞ւմ են
Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե վճարել եք ուսման համար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցում և արտադպրոցական այլ հաստատություններում, նաև երաշխավորված այլ արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերով կրթական ծառայությունների համար։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները։ Իսկ առողջապահական ծախսերը փոխհատուցվում են, եթե Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ատամնաբուժական ծառայությունների համար։ (Ովքեր և ինչպես կարող են օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից՝ մանրամասները)։
Քայլ 3
Վճարումների դիմաց պահանջել հաշվարկային փաստաթուղթ
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), բացառությամբ` դասագրքերի վարձակալության վճարների, որոնց մասով վճարման ապացույց չի պահանջվում։ Հիշեք, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախսերի համար վճարումները պետք է կատարել անկանխիկ եղանակով։
Քայլ 4
Ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր
Հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով հետևյալ քայլերով.
ձեռք բերել էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն, մուտք գործել համակարգ և ընտրել անձի նույնականացման Ձեր նախընտրելի տարբերակը, հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ նույն համակարգի միջոցով, հայտարարագրեր բաժնում ընտրել «Հաշվարկ հայտարարագրեր եկամտային հարկի և սոցիալական վճարի» ձևը, լրացնել, էլեկտրոնային ստորագրել և ուղարկել ՊԵԿ։
Քայլ 5
Ուղարկել դիմում և ստանալ սոցիալական ծախտի գումարը
Հայտարարագիրը ներկայացնելուց հետո կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները հետևյալ քայլերի միջոցով.
մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, հայտարարագրերից ընտրել «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» ձևը, լրացնել բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափն ու գրանցել դիմումը, դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ պետք է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը լրացված հայտարարագրեր բաժնում ստորագրել դիմումը և հանձնել ՊԵԿ»։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լոս Անջելեսում լարված է. մի շարք անձինք ձերբակալվել են
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամա...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում հունիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382.50 դրամ...
4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք՝ խաղատան կողմից
Բացահայտվել խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագ...
Տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է...