4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք՝ խաղատան կողմից
Բացահայտվել խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:
Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։
Կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից:
Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով:
Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լոս Անջելեսում լարված է. մի շարք անձինք ձերբակալվել են
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամա...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում հունիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382.50 դրամ...
Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից.«Քայլ 1Պարզել՝ արդյոք կարող եք օգտվել փոխհատուցումիցՍ...
Որ երկրների համար է մուտքի արգելք սահմանվել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում հունիսի 9-ին ուժի մեջ է մտել 12 երկրի քաղաքացիների՝ երկիր մուտքի լիակատար արգելքը և ևս յոթ պետությունների քաղաքա...