Երևանում բերման են ենթարկվել ծանր հանցանք կատարած կասկածյալներ
Auroranews-ը խոսել է Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանի հետ:
Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները, ինչպես նաև քրեական ոստիկանության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել են 2 տղամարդու ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով և տեղափոխել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Նշենք՝ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանները, որոնց մի մասը եղել է դիմակավորված, ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի մոտ վնասազերծել ու քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու:
Բերման ենթարկվածներն անցնում են քրեական աղմկահարույց մի գործով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով մանրամասներբերման չեն հրապարակվում:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Տորնադո Ապարանում. վնասվել են շինություններ, խանութներ. կան տուժածներ
Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am–ին: Լուսագյուղ վնա...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի արևմտյան Քյութահիայի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Անադոլու գործակալությունը: Սիմավ շր...
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձ...
Լոս Անջելեսում ոստիկանը կրակել է լուսանկարչի գլխին
Լոս Անջելեսում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանը ռետինե գնդակով կրակել է New York Post թերթի լուսանկարչի գլխին։ Արդյունք...