ԿԿՀ-ից նամակ եմ ստացել, նոր իմացել եմ, որ բնակարան ունեմ․ Վահե Հովհաննիսյան
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ բնակարանի համասեփականատեր եմ»,- ԱԺ-ում լրարգողների հետ ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
Նախարարն իր վերջին հայտարարագրում նշել է հողատարածքի վաճառքի մասին, որը երբեք չի հայտարարագրել, բացի այդ հայտարարագրում նշում կա դեռևս 2004-ին ձեռք բերված բնակարանի մասին։
«Ես, որ նշել եմ էն հողատարածքը, որն ունեմ, որից մի հատված առանձնացրել և վաճառել եմ։ Դա առանձին գույք չի եղել, մի հողատարածքի մեջ է եղել, առանձնացվել վաճառվել է, հետևաբար՝ առանձին ներկայացված չի եղել։ Ինչ վերաբերում է բնակարանին, որը ես հայտարարագրել եմ, դա այն բնակարանն է, որտեղ ես ծնվել եմ և այդ տանը գրանցվել եմ օրենքի ուժով։ Այդ տանը դարձել եմ համասեփականատեր, որտեղ գրանցված եմ եղել»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025-ի ապրիլին պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել՝ Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերում կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ, սակայն ՀՀ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այդ որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանապետն ու քրեական հեղինակությունն ազգականներ են․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ազգակցական կապ ունի հանգուցյալ քրեական հ...
17 ոստիկան ազատվել է աշխատանքից․ ՆԳ նախարար
2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպա...
Ինչպես է ընթանում սահմանազատման գործընթացը․ մեկանաբանել է Արարատ Միրզոյանը
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է, ընթացքի մեջ է»,- հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոս...
Մինչև որտեղ կշարունակվի ավտոբուսների համար առանձնացված գիծը
Հասարակական տրանսպորտը կշարունակի առավելություն ունենալ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։Երևանում հասարակական տր...