Նորմալ ապրում ենք, աշխարհը փուլ չի գալիս. Միրզոյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Հայաստանի և Ռուսաստանի միջև այսօր շատ գործընկերային հարաբերություններ են: Այս, մասին հայտարարել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով պարտավորություններն իրար նկատմամբ իրականացվեն, այսինքն՝ ունեցած պայմանագրի լիարժեք իրականացմանն ենք ձգտում»,- ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ պայմանագրից բացի՝ Հայաստանն ու Ռուսաստանը շատ լավ համագործակցում են ԵԱՏՄ-ում, որտեղ Հայաստանը շահավետ համագործակցություն ունի։
«Հիմա սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, ամեն ինչ հարթ է։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումը, իրադարձությունների նկատմամբ ընկալումն ու պատճառաբանությունն ունեն, թե ինչու այդպես ստացվեզ։ Մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է, որի մասին գիտեն ռուս մեր գործընկերները»,- հավելել ՝ նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ նորմալ ապրում են, աշխարհը փուլ չի գալիս։
«Մենք ինչ-որ բանում իրենց մեղքն ենք տեսնում, իրենք՝ գուցե, մեր մեղքը։ Մենք համոզված ենք, որ մենք ենք ճիշտ, բայց սա մի մասն է, որտեղ կան անհամաձայնություններ, բայց կան բազմաթիվ մասեր, որտեղ կա համաձայնություն ու առողջ հարաբերություն»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...