
Մենք կդադարեցնենք այս արյունահեղությունը. Թրամփ

Միացյալ Նահանգները դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակից, բայց հավատում է խաղաղության ծրագրի հաջողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է The Guardian-ը ։
«Ես ուրախ չեմ այս ամենի պատճառով, բայց կարծում եմ, որ մենք ի վերջո կկարողանանք դադարեցնել այս արյունահեղությունը», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը հավելել է, որ Մերցի հետ հաճախ է քննարկում «Գերմանիայից դուրս աշխարհի խնդիրները», այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Գերմանիայի կանցլերը նույնպես դժգոհ է ռազմական գործողությունների սրացումից:
Ավելի վաղ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հայտարարել էր , որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Մերցը կարող է փորձել ԱՄՆ նախագահին վերադարձնել «եվրոպական ճամբար»։