Մինչև որտեղ կշարունակվի ավտոբուսների համար առանձնացված գիծը
Հասարակական տրանսպորտը կշարունակի առավելություն ունենալ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։
Երևանում հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչև Մաշտոցի պողոտա, կունենա շարունակություն դեպի Իսակովի պողոտա։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Մաշտոցի պողոտայից ավտոբուսային գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, շարունակվելու է Իտալիա և Բեյրութ փողոցներով, ապա Արգիշտիի փողոցով դեպի Հաղթանակի կամուրջ։ Այս գծի ներդրման մասով իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ նշված փողոցներում։ Որպես այս ամենի շարունակություն` լինելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում, նախատեսվում է կազմակերպել միակողմանի երթևեկություն Լեոյի փողոցից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի հատվածով մինչև Բաղրամյան պողոտա։ Դա նույնպես ներդրվելու է որպես միակողմանի երթևեկություն»,–ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով` փոփոխություններ կիրականացվեն նաև Խորենացի փողոցում` ավտոբուսային գծի ներդրման հատվածում կկիրառվի կայանման արգելք։
«Ակնկալվում է աշխատանքները սկսել այս ամիս և ավարտին հասցնել 1 ամիս հետո»,- հայտնել է Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԿՀ-ից նամակ եմ ստացել, նոր իմացել եմ, որ բնակարան ունեմ․ Վահե Հովհաննիսյան
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պա...
Ոստիկանապետն ու քրեական հեղինակությունն ազգականներ են․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ազգակցական կապ ունի հանգուցյալ քրեական հ...
17 ոստիկան ազատվել է աշխատանքից․ ՆԳ նախարար
2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպա...
Կրակոցները նպատակ ունեն զինծառայողներին, բնակիչներին հոգեբանորեն ճնշել. ԳՇ պետ
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սահմանային իրավիճակը գնահատեց հարաբերական կայուն։...