Կրակոցները նպատակ ունեն զինծառայողներին, բնակիչներին հոգեբանորեն ճնշել. ԳՇ պետ
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սահմանային իրավիճակը գնահատեց հարաբերական կայուն։
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն տալիս է»,-ասել է Ասրյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք չեն եղել կրակողները, ԳՇ պետը ասել է. «Միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները։ Առաջինը կրակող կողմն ավելի լավ կիմա իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով նպատակները հետևյալն են՝ փորձում են մեր զինծառայողների,սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել։ Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։
Դիտարկմանը՝ ի՞նքն էլ է վարչապետի պես կարծում, որ պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն, Ասրյանը նշել է.«Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, և այն ինչ նա հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»։
Նմանատիպ հոդվածներ
ԿԿՀ-ից նամակ եմ ստացել, նոր իմացել եմ, որ բնակարան ունեմ․ Վահե Հովհաննիսյան
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պա...
Ոստիկանապետն ու քրեական հեղինակությունն ազգականներ են․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ազգակցական կապ ունի հանգուցյալ քրեական հ...
17 ոստիկան ազատվել է աշխատանքից․ ՆԳ նախարար
2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպա...
Ինչպես է ընթանում սահմանազատման գործընթացը․ մեկանաբանել է Արարատ Միրզոյանը
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է, ընթացքի մեջ է»,- հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոս...