17 ոստիկան ազատվել է աշխատանքից․ ՆԳ նախարար
2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 2024թ․ տվյալներով՝ 17 ոստիկան ազատվել է աշխատանքից նույն հիմքով։
Նախարարն առաջարկել է օրինագիծ մշակել, ըստ որի՝ տարեկան մեկ անգամ ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանցնեն պարտադիր թեստավորում, իսկ վերադասի կասկածի դեպքում` հավելյալ անգամ (նախարարի հանձնարարականով)։
Նրա խոսքով՝ պատեհ պահն է նաև քննարկելու առհասարակ ուժային, իրավապահ, հանրային տարբեր ծառայություններում ստուգողական միջոցառումներ անցկացնելու հարցը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԿՀ-ից նամակ եմ ստացել, նոր իմացել եմ, որ բնակարան ունեմ․ Վահե Հովհաննիսյան
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պա...
Ոստիկանապետն ու քրեական հեղինակությունն ազգականներ են․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ազգակցական կապ ունի հանգուցյալ քրեական հ...
Ինչպես է ընթանում սահմանազատման գործընթացը․ մեկանաբանել է Արարատ Միրզոյանը
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է, ընթացքի մեջ է»,- հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոս...
Մինչև որտեղ կշարունակվի ավտոբուսների համար առանձնացված գիծը
Հասարակական տրանսպորտը կշարունակի առավելություն ունենալ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։Երևանում հասարակական տր...