Սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Այսինքն, փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։ Բացառություն են կազմում դասագրքե­րի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կա­տարված ծախսերը։


Կոմիտեն հիշեցնում է, եթե սոցիալական ծախսը փաստացի կատարել է այլ անձ, սակայն հայտարարատուի միջոցներից, ապա հայտարարատուն կարող է օգտվել փոխհատուցումից, բացառապես այն դեպքում, եթե սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարվել են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։