Հասարակություն
Աղքատների բանակ չի լինելու. Հայկ Սարգսյան
Mariam Z.
Գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու նախագծի նպատակը աղքատների բանակ ստեղծելը չէ։ Ազգային ժողովում այս մասին հայտնել է օրինագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Իհարկե աղքատների բանակ չի լինելու, այլ լինելու է հակառակը։ Մեր նախագծի նպատակն այն է, որ ծառայեն բոլորը, նաև միջին խավը և հարուստները», - ասել է նա։
ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեցլ է որ իր խմբակցությունում տարաձայնություններ չկան օրենքի վերաբերյալ՝ չնայած ընդունման հետաձգումներին։
«Անընդհատ քննարկումներն այն մասին են խոսում, որ նյութը շատ կարևոր է, դրա համար է երկար քննարկվում, այլ պատճառ չկա», - նշել է Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աշխարհի ամենամեծ այսբերգն ամբողջությամբ հալվել է
Մետրոյի աշխատողների գործադուլը կաթվածահար է արել տրանսպորտային համակարգը․ Լոնդոն
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Կքննարկվի էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխությունները
5.0