ԵՄ քաղաքացիների 59%-ը կողմ է Ուկրաինային զենքի գնմանը և մատակարարմանը
Eurobarometer-ի հարցման համաձայն եվրոպացի հարցվածների 80%-ը համաձայն է ԵՄ-ում ընդունել պատերազմից փախչող մարդկանց, իսկ եվրոպացիների ավելի քան երեք քառորդը (76%) կողմ է Ուկրաինային ֆինանսական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելուն։
ԵՄ քաղաքացիների 72%-ը կողմ է Ռուսաստանի կառավարության, ընկերությունների և անհատների դեմ տնտեսական պատժամիջոցներին, մինչդեռ տասից վեցը (60%) կողմ է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, իսկ 59%-ը համաձայն է, որ ԵՄ-ն պետք է ֆինանսավորի Ուկրաինային ռազմական տեխնիկայի գնումն ու մատակարարումը։
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը շարունակում է համարվել ամենակարևոր հարցը ԵՄ մակարդակով (27%) 15 հարցերից, որին հաջորդում են միջազգային իրավիճակը (24%) և անվտանգությունն ու պաշտպանությունը (20%)։
Եվրոպացի հարցվածների 77%-ը համաձայն է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը սպառնալիք է ԵՄ անվտանգության համար։
Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ ամերիկացիների գրեթե 60%-ը կարծում է, որ Դոնալդ Թրամփը բավականաչափ կոշտ չէ Պուտինի հանդեպ:
Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը, ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական ընտրողների հետ միասին, կարծում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է շարունակի Ուկրաինային ռազմական աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի տեսուչները հնարավոր է՝ մուտք գործեն Իրանի միջուկային օբյեկտներ
Իրանը կարող է թույլ տալ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի վերահսկող մարմնին՝ ԱՄՆ տեսուչների ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհր...
Անկարան, Բաքուն և Իսլամաբադը ռազմական ոլորտում նոր համագործակցություն կունենան
Անկարան, Բաքուն և Իսլամաբադը պլանավորում են խորացնել ռազմական ոլորտում համագործակցությունը, այս մասին երեկ հայտարարել է...
Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ավելացնել Թայվանին զենքի մատակարարումները այս մասին գրում է Reuters-ը:Նշվու...
Ադրբեջանը կրակ է բացել. Սյունիքում վնասվել է բնակելի տուն
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ո...