ԱՄՆ-ի տեսուչները հնարավոր է՝ մուտք գործեն Իրանի միջուկային օբյեկտներ
Իրանը կարող է թույլ տալ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի վերահսկող մարմնին՝ ԱՄՆ տեսուչների ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները հաջողությամբ պսակվեն, հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին, հայտնում է Reuters-ը։
Սպասվում է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կանցկացնեն բանակցությունների վեցերորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է «լավ լուրեր»։
«Բնական է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս մուտք գործել, բայց եթե միջուկային համաձայնագիր կնքվի, մենք կարող ենք թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին՝ այցելել մեր միջուկային օբյեկտներ»,- Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Էսլամին։
Երկու երկրները բախվում են Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրի շուրջ խնդիրների, որը Վաշինգտոնը համարում է միջուկային զենքի ձեռքբերման հնարավոր ուղի և պնդում դրա սահմանափակման հարցում։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է և իր հարստացման արդյունաբերությունը համարում է կարմիր գիծ։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ քաղաքացիների 59%-ը կողմ է Ուկրաինային զենքի գնմանը և մատակարարմանը
Eurobarometer-ի հարցման համաձայն եվրոպացի հարցվածների 80%-ը համաձայն է ԵՄ-ում ընդունել պատերազմից փախչող մարդկանց, իսկ ե...
Անկարան, Բաքուն և Իսլամաբադը ռազմական ոլորտում նոր համագործակցություն կունենան
Անկարան, Բաքուն և Իսլամաբադը պլանավորում են խորացնել ռազմական ոլորտում համագործակցությունը, այս մասին երեկ հայտարարել է...
Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ավելացնել Թայվանին զենքի մատակարարումները այս մասին գրում է Reuters-ը:Նշվու...
Ադրբեջանը կրակ է բացել. Սյունիքում վնասվել է բնակելի տուն
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ո...