Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ավելացնել Թայվանին զենքի մատակարարումները այս մասին գրում է Reuters-ը:
Նշվում է, ԱՄՆ-ի և Թայվանի վարչակազմի ներկայացուցիչները ակտիվորեն աշխատում են ռազմական մատակարարումների հնարավոր նոր փաթեթի վրա, բայց այն հանրությանը կներկայացվի միայն այն բանից հետո, երբ կղզու վարչակազմը ապահովի այդ մատակարարումների ֆինանսավորումը։ Սպիտակ տունը նախատեսում է Թայվանին մատակարարել ավելի շատ զենք, քան Թրամփի առաջին նախագահական ժամկետի՝ 2017-2021 թվականների ընթացքում։ Գործակալության տվյալներով՝ նախագահական վարչակազմն այդ ժամանակ հաստատել է 18.3 միլիարդ դոլարի պայմանագրեր, ինչը ավելի շատ է, քան ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք (8.4 միլիարդ դոլար)։
Միացյալ Նահանգները Թայվանի ամենակարևոր միջազգային աջակիցն ու զենքի մատակարարն է՝ չնայած Վաշինգտոնի և Թայպեյի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։
Reuters-ից հաղորդում են, եթե ԱՄՆ-ն ավելացնի Թայվանին պաշտպանական մատակարարումները, դա կարող է մեղմել որոշ դիտորդների և քաղաքական գործիչների մտահոգությունները կղզու պաշտպանությունն ապահովելու Թրամփի հանձնառության վերաբերյալ, բայց դա նաև լարվածություն կառաջացնի Չինաստանի հետ հարաբերություններում:
Նմանատիպ հոդվածներ
Անկարան, Բաքուն և Իսլամաբադը ռազմական ոլորտում նոր համագործակցություն կունենան
Անկարան, Բաքուն և Իսլամաբադը պլանավորում են խորացնել ռազմական ոլորտում համագործակցությունը, այս մասին երեկ հայտարարել է...
ԵՄ քաղաքացիների 59%-ը կողմ է Ուկրաինային զենքի գնմանը և մատակարարմանը
Eurobarometer-ի հարցման համաձայն եվրոպացի հարցվածների 80%-ը համաձայն է ԵՄ-ում ընդունել պատերազմից փախչող մարդկանց, իսկ ե...
ԱՄՆ-ի տեսուչները հնարավոր է՝ մուտք գործեն Իրանի միջուկային օբյեկտներ
Իրանը կարող է թույլ տալ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի վերահսկող մարմնին՝ ԱՄՆ տեսուչների ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհր...
Ադրբեջանը կրակ է բացել. Սյունիքում վնասվել է բնակելի տուն
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ո...