
Գումար գողանալու աղմկահարույց գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հայտնի է` կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
Հավելենք նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գումարի հիմնական մասը` 578․800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են: Նշենք նաև, որ այս աղմկահարույց գործով 3 անձանց են ձերբակալել։