Վենսը պատմել է` ինչու է Թրամփը զանգելու Պուտինին

Ուկրաինական խաղաղ գործընթացը փակուղի է մտնում, և հենց այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:


«Մեզ թվում է, որ մենք փակուղի ենք մտնում, ուստի նախագահը հեռախոսով կխոսի նրա հետ: Նրանք մտադիր են բանակցել այսօր և երկրորդ անգամ՝ արդեն Թրամփի և Պուտինի զրույցից հետո: ԱՄՆ-ն պատրաստ է դուրս գալ Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացից: Եթե Ռուսաստանը պատրաստ չէ մասնակցել, ի վերջո ԱՄՆ-ն պետք է ասի, որ սա մեր պատերազմը չէ»,- ասել է Վենսը:


Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն այսօր հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը «հոգնել և հիասթափված է» ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ուկրաինայից: «Նախագահը և նրա թիմը հսկայական ջանքեր են գործադրել այս շատ բարդ պատերազմը լուծելու համար, որը սկսվել է նախորդ վարչակազմի թուլության պատճառով»,-ասաց նա: 


Նշենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։


Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։