Քաղաքականություն Կարևոր

Ես խոսել եմ Քյարքիի, այլ ոչ թե Տիգրանաշենի մասին. Փաշինյան

Ես խոսել եմ Քյարքիի, այլ ոչ թե Տիգրանաշենի մասին. Փաշինյան

Լրագրողի այն դիտարկմանը, թե Տիգրանաշենի հանձնումը արդար կլինի, քանի որ Տիգրանաշենի և Պարույր Սևակ համայնքի մեծամասնությունը ընտրություններում ձայն է տվել իրեն, արդյոք քարոզարշավի ժամանակ այդ համայնքներ այցելելիս ասել է բնակիչներին իրենց տները Ադրբեջանին հանձնելու մասին, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը խոսել է Քյարքիի, այլ ոչ թե Տիգրանաշենի մասին։ Նա նշել է, որ անկլավների թեմային անդրադարձել են նաև նախընտրական շրջանում, և դրանում որևէ նորություն չկա։


«Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքը 29 743 կմ է, երբևէ Քյարքին և մյուս անկլավները այդ հաշվարկի մեջ չեն եղել։ Փոխարենը այդ հաշվարկի մեջ եղել է և կա Արծվաշենը։ Արծվաշենում էլ է մարդ ապրում, և ի՞նչ Արծվաշենը ՀՀ տարածք չի՞։ Ամեն դեպքում այս մասով չկա որևէ պայմանավորվածություն, այս մասին ամենակարևոր նյուանսն այն է, որ ես ակնկալում եմ այս հարցի շուրջ նյարդի զրոյացում, որ նաև արտաքին աշխարհում պարզ կլինի որ այս հարցի շուրջ նյարդ չկա, այս հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»,- ասել է նա։


Փաշինյանն ընդգծել է, որ այս թեմայով խոսելիս ոչ թե գործում է ՀՀ շահերին դեմ, այլ դրանց համապատասխան։ «Ես խնդիրը մասամբ համարում եմ լուծված, քանի որ չգիտեմ ինչպես լրագրողներն ու ընդդիմությունը, բայց ՀՀ հանրությունն իմ ուղերձը ընդունել է, և ՀՀ-ում այդ հարցի շուրջ նյարդ չկա այլևս»,- եզրափակել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250