Քաղաքականություն Կարևոր

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:


Թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը և այժմ որ կառույցում է այն քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին:


Հիշեցնենք` ճեպազրույցի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները: 


«Ես իրավապահ մարմիններին ասել եմ՝ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, հավաստիացնում եմ, որ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները, հակառակը՝ զարմանում եմ, թե ամեն անգամ, երբ այդպիսի հրապարակում է լինում, ինքն ինչու՞ չի հերքում, սա մեզ նյարդայնացնում է ահավոր: Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի ստեղծել այդպիսի տպավորություն, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- նշել է Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250