Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։
«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների այն համալիրը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև 2020 և 2022թթ․։ Մենք ողջունել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատրաստ ենք նպաստելու բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի վերջնական ստորագրման համար»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ բոլոր այս հարցերում Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հումանիտար տարբեր խնդիրների լուծման համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ից և Ադրբեջանից. Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարե...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...