ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ քաղաքացիների համար վիզաների ներդրման հարց չի քննարկվել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ ՌԴ քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր ներդրման վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում նման թեմա երբևէ չի քննարկվել։
«Իսկ ո՞վ է նման բան քննարկել։ Մենք նման բան անելու մտադրություն ոչ ունենք, ոչ էլ երբևէ ունեցել ենք։ Ընդհակառակն, մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին․ տեսնում ենք, որ հիմա նրանք Հայաստանի զբոսաշրջային առավելություններն առաջ մղող ակտիվ դերակատար են դարձել»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ Հայաստանի հասարակությունը մեծ հաճույքով ու սիրով է ընդունում այդ քաղաքացիներին, իսկ վերջիններս էլ, կարծես, վատ չեն զգում Հայաստանում։ «Մենք նման պատճառ չունենք»,- ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են առեվանգում 18 տարեկան աղջկան. կա ձերբակալված
Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ...
Պատուհանից ընկած 2-ամյա տղայի կյանքը չհաջողվեց փրկել
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օ...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...