Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը խոսել էր Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելիք խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ կարող է քննարկում լինել։
«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ: Ձևավորված ռազմավարական գործընկերությունը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններն իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ», - ասել է Բադալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...