Երևանի քաղաքապետը մամուլի նոր խոսնակ ունի
Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ. այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:
«Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։
Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։
Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...