ԼՈՒՍԱՆԱԿԱՐՆԵՐ. Պարզվել է «Արմենիա Մարիոթում» թունավորման պատճառները. ՍԱՏՄ
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները:
Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:
Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026թ, պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված` 14․04․2026թ, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր (արտադրված՝ 07․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 1 տարի) և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:
Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա, ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Պատուհանից ընկած 2-ամյա տղայի կյանքը չհաջողվեց փրկել
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օ...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...
Եթե Նարեկ Նալբանդյանը նման տպավորություն ստեղծի, դաժան ճակատագիր կունենա. Փաշինյան
Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի,...




