Առանց Ռուսաստանի Հայաստանին «կուլ տան». Պետդումայի անդամ
Երևանին չարժե երես թեքել Ռուսաստանից և հրաժարվել Գյումրիի ռազմաբազայից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի Հայաստանին «կուլ տան», կարծում է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը («Եդինայա Ռոսիա»):
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր ปուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը գտնում է, որ Գյումրիում ՌԴ ռազմաբազան անհրաժեշտ չէ, ռուսական կողմը կհեռանա թեկուզ վաղը և ոչ ոքի ոչինչ չի պարտադրի: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանումը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի:
«Այս բազան հավասարակշռում է որոշակի սպառնալիքներ: Մի քանի տասնամյակ շարունակ այն արդարացված կերպով գտնվում է այնտեղ: Չարժե երես թեքել սեփական դաշնակիցներից․ իսկույն կուլ կտան: Փոքր երկիր է: Ռուսաստանը հավերժ օգնության է հասել Հայաստանին, և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար լավն են եղել», - ասել է Կոլեսնիկը «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պատգամավորը հավելել է, որ երկրների միջև հարաբերություններն այժմ բարդացել են: Փաշինյանը, Կոլեսնիկի կարծիքով, պետք է կողմնորոշվի իր դաշնակիցների ընտրության հարցում և չփորձի «երկու աթոռի վրա նստել»:
«Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները», - ընդգծել է պատգամավորը:
Հայկական Գյումրիում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմաբազան: 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ․ դրա տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 2044 թվականը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...