Ռուսաստանը չի վազելու Եվրոպայի հետևից. Լավրով
Ռուսաստանը չի վազելու Եվրոպայի հետևից և չի խնդրի վերացնել պատժամիջոցները, քանի որ դա հակասում է երկրի արժանապատվությանը և ժողովրդի գենետիկ կոդին։ Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում «Զնանիե» ընկերության կազմակերպած դասախոսության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի առանձնացել կամ պատեր կառուցել Եվրոպայից, և նման քայլի դիմել են հենց եվրոպական պետությունները։
«Նա [Եվրոպան] որոշեց, որ նախկին տարիներին մեր համագործակցությունն այնքան կարևոր էր Ռուսաստանի Դաշնության համար, որ մենք վազելու ենք և աղերսենք. «Դե լավ, ներեցեք մեզ, մոռացեք այն, ինչ եղել է, եկեք վերադառնանք, չեղարկեք պատժամիջոցները»,- նկատել է Լավրովը։ - Նման բան չի լինի։ Դա ամենևին մեր ժողովրդի գենետիկ կոդում չէ։ Մենք ունենք, եթե կուզեք, սեփական արժանապատվություն։ Եվ բառի ամենալավ իմաստով։ Մեզ ամենևին պետք չէ որևէ մեկի բարյացակամ տրամադրվածությունը»։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իրենք ունեն բավարար թվով ընկերներ ու գործընկերներ, որոնք պատրաստակամ են ազնիվ փոխգործակցության։ Նա նաև հավելել է, որ Եվրոպան պատրաստ չէ և չի կարողանում ազնվորեն համագործակցել։
Արևելյան տնտեսական համաժողովը կազմակերպվում է սեպտեմբերի 1-4-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի կամպուսում։ 2026 թվականին միջոցառման առանցքային թեման է «Հեռավոր Արևելք՝ զարգացում ի նպաստ մարդկանց»։ Համաժողովի կազմակերպիչն է «Ռոսկոնգրես» հիմնադրամը՝ ՌԴ կառավարության աջակցությամբ, իսկ գլխավոր տեղեկատվական գործընկերը ՏԱՍՍ-ն է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...