Քաղաքականություն

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունն է քննարկվում. Փաշինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունն է քննարկվում. Փաշինյան

Ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ քննարկվում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման գործընթացին նրանց ներգրավվածությունը, քանի որ ռուսական կողմն ունի զգալի փորձառություն, և ուրախ կլինեն այդ հարցում աջակցություն ստանալ:


Նա ընդգծել է, որ խնդիրը միայն «Աջափնյակ» կայարանով չի սահմանափակվում, քանի որ այն, ըստ էության, Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման նոր փուլի սկիզբն է, և նախագիծը մեկ կայարանով չի ավարտվի: Այս առաջին կայարանի շինարարությունը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո նախատեսվում է անցնել երկրորդին ու երրորդին:


Վարչապետի խոսքով՝ ներկայում դիտարկվում է 4 նոր կայարաններ ունենալու հայեցակարգը, որի համաձայն՝ մետրոյի գիծը «Աջափնյակով» և Ակադեմիական քաղաքով ձգվելու է մինչև «Չարբախ» կայարան, ինչը հնարավորություն կտա ապահովել մետրոպոլիտենի շրջանաձև երթևեկություն:

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250