Ծառուկյանի՝ պետությանն անցած ընկերություններում կրճատումներ են. Տոնոյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից որևէ մեկի գործունեությունը չի վերականգնվել՝ բացի պետության կառավարմանը հանձնված «Արարատցեմենտից», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատից և Երևանի քաղաքապետարանին փոխանցված «Մուլտի Վելնեսից»։
Տոնոյանի խոսքով՝ մի շարք ահազանգեր են ստանում պետության կառավարմանն անցած ընկերություններում իրականացվող կրճատումների վերաբերյալ։
«Մենք ահազանգեր ենք ստանում, որ մասնավորապես Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցների կրճատումներ են տեղի ունենում, հիմնավորումները հաստիքների կրճատման հիմքն է։ Խոսքն անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, այլ բաժիններից էլ կան»,– նշեց Տոնոյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե կրճատվում են այն աշխատակիցները, որոնք հանդես են եկել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...