Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերյան Օհանյանի կինը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. փաստաբանը մանրամասնել է

ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքը վերաբերում է հայտարարագրման ենթակա գույքի ծավալին։ Ըստ մեղադրանքի՝ նա հայտարարագրում չի ներառել անհրաժեշտ գույքը, ինչպես նաև կազմակերպել է դատարանի որոշմամբ օտարման ոչ ենթակա գույքի օտարման պրոցեսը։ Պաշտպան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 3–ին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սա իրականության հետ կապ չունի, իսկ Ռուզաննա Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ունի բազմաթիվ փաստարկներ, որոնք հնչեցվելու են։


Փաստաբանը նշել է, որ դատական նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն չեն ներկայացրել, սակայն միջնորդել են չնկարահանել ընթացքը, քանի որ պաշտպանյալը չի ցանկանում դատարանի դահլիճից իր պատկերը շրջանառել համացանցում։ Այսօր ավարտվել են նախնական դատալսումները, և դատարանն անցել է հիմնական փուլին։ Նիստը ընդհատվել է և կշարունակվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:30-ին։ Դատարանը թույլատրել է երեք մեղադրյալներին չմասնակցել նիստերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կհամարվի անհրաժեշտ։ Քաղաքական հետապնդման վերաբերյալ հարցին Ալումյանը պատասխանել է, որ պահը գալուն պես Ռուզաննա Խաչատրյանն ինքը կմեկնաբանի այն։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250