Եթե Նարեկ Նալբանդյանը նման տպավորություն ստեղծի, դաժան ճակատագիր կունենա. Փաշինյան
Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել: Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով:
Ես իրավապահ մարմիններին ասել եմ՝ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, հավաստիացնում եմ, որ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները, հակառակը՝ զարմանում եմ, թե ամեն անգամ, երբ այդպիսի հրապարակում է լինում, ինքն ինչու՞ չի հերքում, սա մեզ նյարդայնացնում է ահավոր: Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի ստեղծել այդպիսի տպավորություն, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Պատուհանից ընկած 2-ամյա տղայի կյանքը չհաջողվեց փրկել
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օ...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...
Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպմ...