Քաղաքականություն

Ռուսասատանի դեսպանը կանչվել է Չեխիայի ԱԳՆ

Ռուսասատանի դեսպանը կանչվել է Չեխիայի ԱԳՆ

Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պետր Մացինկան հինգշաբթի օրը կանչել է Ռուսաստանի դեսպան Աննա Պոնոմարյովային՝ Լայպցիգի օդանավակայանի միջադեպի առնչությամբ Գերմանիային համերաշխություն հայտնելու նպատակով։


Չեխիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախարարը, հիմնվելով գերմանական կողմի համոզիչ տվյալների և չեխական երկու հատուկ ծառայությունների հետաքննության արդյունքների վրա, մերժել է դեսպանի պարզաբանումները, որը տեղի ունեցած միջադեպերն անվանել էր սադրանքներ։


Բացի այդ, նախարարը դեսպանին հայտնել է Չեխիայում ռուս դիվանագետների նկատմամբ ծրագրվող պատասխան քայլերի մասին, որոնք հետևանք են Մոսկվայում չեխական դիվանագիտական առաքելության աշխատանքային պայմանների վերջին խստացման։


Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ էր կանչվել ԳԴՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը, որին բողոք էր ներկայացվել գերմանական իշխանությունների այն վարկածի հետ կապված, թե Ռուսաստանն առնչություն ունի օգոստոսի 5-ին Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ գրանցված միջադեպին։


Միևնույն ժամանակ հայտարարվել էր պատժամիջոցներ կիրառելու մասին և պահանջ էր ներկայացվել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 18-ը դադարեցնել Բոննում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատանքը, ինչպես նաև չեղարկել մշակութային-տեղեկատվական կենտրոնների գործունեության վերաբերյալ 2011 թվականի ռուս-գերմանական միջկառավարական համաձայնագիրը, ինչը ենթադրում է Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակում։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250