Հայաստանը 80 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցնում
Հայաստանը 80 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցնում պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար, վարկատուն OPEC-ն՝ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը: Ըստ Կառավարության այսօր ընդունած որոշման՝ գումարը պետք է ծախսեն մինչ այս սեպտեմբերի 30-ը:
«Վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից», - հայտնում է Կառավարությունը:
Պետական բյուջեում այս տարի 537.5 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.5 միլիարդ դոլարի պակասուրդ կա:
Հայաստանի կառավարությունն այս նոր վարկը պետք է մարի մինչ 2044 թվականի հունվարի 15-ը: Մայր գումարը կսկսեն հետ վերադարձնել 2031 թվականից սկսած, մինչ այդ Հայաստանին հինգ տարվա արտոնություն են տալիս: Տոկոսադրույքը լողացող է՝ այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ 4.241 տոկոս է:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին տարանցման խոչընդոտները
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային տերմինալով առևտրի և տարանցման խոչընդոտները...
Հայկական գյուղմթերքի սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական շուկա հայ...
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Լավ լուր Հայաստանի համար․ ԵՄ-ն կազատականացնի արտահանման 80%-ը
ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայկական ապրանքների առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, որոնք նպատակ...