Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը` Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները պետք է ապրեն թոշակի հույսով։


«Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ այս ամենը տեղավորվում է բռնապետական համակարգ ձևավորելու և խորացնելու գործելակերպի մեջ։ Նրա խոսքով՝ ընդունվել է գույքի բռնագանձման վերաբերյալ օրենք, առկա են դատական գործընթացներ, և հենց դատարանը պետք է որոշի դրանց ելքը, ուստի անընդունելի է, երբ երկրի առաջին դեմքը հայտարարում է, թե ով ինչպես պետք է ապրի։


Անդրադառնալով ընտանիքի անդամների վիճակին՝ Լևոն Քոչարյանը տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է, և ինքը նրան տեսակցել է օգոստոսի 31-ին՝ ծննդյան օրը։ Նա հայտնել է, որ հայրը մոտ 20 օր առաջ սրտի վիրահատություն էր տարել, որից հետո մեկ ամիս պետք է գտնվեր հսկողության տակ, սակայն այդ ամենը խախտվել է, ինչի հետևանքով որոշակի խնդիրներ են առաջացել, իսկ մնացած մասով վիճակը նորմալ է։ Պատգամավորը նաև հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին, միայն կինն ու երեխաները։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250